29 Սեպտեմբերի 2016, 991 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 268-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 963-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» N 268-Ն որոշման հավելվածի NN 1, 2, 3,
4 և 5 ձևերից հանել «Կ.Տ.» նշագրումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օդանավ շահագործողի վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 963-Ն որոշման հավելվածի N 1 ձևի՝
1) 1-ին կետից հանել «, կնքվի» բառը.
2) 31-րդ կետից հանել «և կնքում» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: