Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2005, 2387 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ, ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ` ԸՍՏ ԴՐԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Անշարժ գույքի հասցեների գրանցման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

3. Հանձնարարել Հայաuտանի Հանրապետության նախարարներին, Հայաuտանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաuտանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին անշարժ գույքի գործող հասցեավորումը 2 տարվա ընթացքում համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023