22 Սեպտեմբերի 2016, 965 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2016 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 1200-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1) «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-1054-06.09.2016-ՏՀ
(նախագիծ, քվեարկություն)
(երկրորդ ընթերցում)
2) «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
Կ-1048-01.09.2016-ՏՀ
(նախագիծ, քվեարկություն)
(երկրորդ ընթերցում)
3) ա. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
բ. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կ-965-17.03.2016-ԱՄ
(նախագիծ, քվեարկություն)
(երկրորդ ընթերցում)
4) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Կ-1065-20.09.2016-ՏՏ
(նախագիծ)
5) «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(նախագիծ)
(երկրորդ ընթերցում)
6) ա. «Ֆինանսական համահարթեցման մասին»,
բ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-1056-07.09.2016-ՏՏ
(նախագիծ)
7) ա. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,
բ. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,
գ. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին,
դ. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,
ե. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-1064-20.09.2016-ՊԻ
(նախագիծ)
8) ա. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
բ. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
գ. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(նախագիծ)
9) «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
Կ-844-07.08.2015-ԳԲ
(երկրորդ ընթերցում)
10) ա. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
բ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-802-01.06.2015-ՏՀ
(երկրորդ ընթերցում)
11) «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-840-20.07.2015-ՏՀ
(երկրորդ ընթերցում)
12) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-781-11.05.2015-ՏՀ
(երկրորդ ընթերցում)
13) «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-865-06.10.2015-ՏՀ
(երկրորդ ընթերցում)
14) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-891-06.11.2015-ՏՀ
(երկրորդ ընթերցում)
15) «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-907-03.12.2015-ՏՀ
(երկրորդ ընթերցում)
16) «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Կ-932-11.01.2016-ՏՀ
(երկրորդ ընթերցում)
17) «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-936-14.01.2016-ԳԲ
(երկրորդ ընթերցում)
18) «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
Կ-934-12.01.2016-ՖՎ
(երկրորդ ընթերցում)
19) «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-971-25.03.2016-ԳԲ
(երկրորդ ընթերցում)
20) «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-952-19.02.2016-ՍՀ
(երկրորդ ընթերցում)
21) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Կ-1046-16.08.2016-ՍՀ
(նախագիծ)
22) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք
Կ-991-18.04.2016-ՏՀ
(երկրորդ ընթերցում)