Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2016, 883 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերության, բանակցային ընթացակարգով, առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «ԳԵՎՏԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքելու է մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր՝ նախատեսելով դրույթ այն մասին, որ սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 27-ից հետո կողմերի միջև ծագած հարաբերությունների վրա: