25 Օգոստոսի 2016, 877 - Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպել և իրականացնել մարզական միջոցառումների կազմակերպման ծառայությունների, ապրանքների ձեռքբերման, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների գնման ընթացակարգեր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման ենթակա մարզական միջոցառումների կազմակերպման ծառայությունների, ապրանքների ձեռքբերման, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի: