Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2016, 868 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 67-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝  Հայաստանի   Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված տպագրական օժանդակ սարքավորումները` 1030.0 հազ. դրամ գնահատված արժեքով՝ համաձայն N 1 hավելվածի, և Երևան քաղաքի Կոմիտասի 49/2 հասցեում գտնվող տարածքից 83,640.0 հազ. դրամ գնահատված արժեքով 288.0 քառ. մետր տարածքը (1-ին հարկից) (այսուհետ միասին՝ գույք) հետ վերցնել և ներդնել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված «Որակի ենթակառուցվածքների բարեփոխում» ծրագրի (բաժին` 04, խումբ` 01, դաս` 01, ծրագիր` 14) շրջանակներում «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված սարքավորումները և էտալոնային համակարգերը՝ 86,519.0 հազ. դրամ ձեռքբերման արժեքով՝ համաձայն N 2 hավելվածի, ներդնել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման
1-ին և 2-րդ կետերում նշված գույքի արժեքի չափով «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումը և պետական գրանցումը:
4. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների, ինչպես նաև, ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխությունների հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

Հավելված