Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2016, 870 - Ա

«ԼՈՏՏԻ ԻՆՋԵՆԵՐԻՍ Ս.Պ.Ա» ԵՎ «ԷՅԱՅՍԻ ՊՐՈԳԵՏՏԻ Ս.Պ.Ա» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՔԱՂԱՔԱՇՒՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ)» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել «Լոտտի Ինջեներիա Ս.պ.Ա և ԷՅԱՅՍԻ Պրոգետտի Ս.պ.Ա» համատեղ ձեռնարկության մասնակից՝ «Լոտտի Ինջեներիա Ս.պ.Ա» և «ԷՅԱՅՍԻ Պրոգետտի Ս.պ.Ա» ընկերություններին (Իտալիայի Հանրապետություն) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (բացառությամբ փորձաքննության) գործունեության տեսակը: