Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2016, 860 - Ն

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ) ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) որսահանդակների ցանկը և համապատասխան սխեմաները` ըստ մարզերի` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տրամադրել պետական անտառներում և անտառային հողերում որսի կենդանիների պետական կադաստրի, հաշվառման և մոնիթորինգի տվյալները:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան տասներորդ օրը, որսահանդակների հաստատված սխեմաները տեղադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված