25 Օգոստոսի 2016, 861 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ամրացված 9 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն հավելվածի՝ հետագայում օտարելու նպատակով:
2. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ գույքի հաշվառման և հանձման-ընդունման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին: