Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2005, 2337 - Ն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

2. Սահմանել, որ սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության մարզպետարանների սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները, ինչպես նաև Երևանի թաղային համայնքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններն են:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների և Երևանի թաղային համայնքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների սպասարկման տարածքները` համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմ-

բերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

14. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել Երևանի թաղային համայնքային «Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» հիմնարկի օրինակելի կանոնադրությունը` սահմանելով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով պատվիրակված լիազորության իրականացման 2006 թվականի ծախսերի կատարման նորմատիվները.

գ) յուրաքանչյուր տարի` սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հաջորդ տարվա համար «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով պատվիրակված լիազորության իրականացման տարեկան ծախսերի կատարման նորմատիվները:

15. Առաջարկել Երևանի թաղային համայնքների ղեկավարներին թաղային համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնել «Սոցիալական ծառայությունների _____________ տարածքային գործակալություն» համայնքային հիմնարկի կանոնադրությունը` հիմք ընդունելով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների օրինակելի կանոնադրությունը:

16. Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին կից ստեղծել հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդներ:

17. Սահմանել, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` սոցիալական աջակցության բնագավառում պաշտոնական պարզաբանում տվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած գործադիր իշխանության հանրապետական մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:

18. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» N 276 որոշումը,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 2-րդ և 7.4-րդ կետերը:

19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: