Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2016, 765 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները հաստատելու մասին» N 1728-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 2-րդ բաժնի վերնագիրը, 6.8-րդ և 7.1-ին կետերն «արդարադատության գեներալ-մայորի» բառերից առաջ լրացնել «արդարադատության գեներալ-լեյտենանտի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 6.1-ին, 8.4-րդ և 8.8-րդ կետերում «Արդարադատության գեներալ-մայորի» բառերը փոխարինել «Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի» բառերով.
3) 6-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VI. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
ՀԱՄԱԶԳԵՍՏԸ».

4) 6.8-րդ կետում «հատուկ նշանակության ստորաբաժանման» բառերը փոխարինել «պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների» բառերով.
5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.9-րդ կետով.
«6.9. Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրամադրվում է նաև հետևյալ նկարագրությամբ և ձևի համազգեստ՝
1) ձմեռային, սև մարզական գլխարկ.
2) սև բերետ.
3) ձմեռային կիսավերարկու՝ ուսադիրներով:
Կիսավերարկուն սև կտորից է, բաղկացած է լանջափեշերից, թևքերից, ծալովի օձիքից՝ հանվող արհեստական մորթուց, հետնամասում՝ շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը (թիկնոցը), առջևի ներքևի փեշերին՝ վրադիր և միջնադիր գրպաններից, կրծքամասում թաքնված՝ ներկարված գրպաններից։ Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով։ Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան։ Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան.
4) մարտական բաճկոն–տաբատ՝ կեպիով, կիսաբամբակյա:
Սև բրեզենտե կտորով և կաշվից, շղթայով, առանց ուսադիրների, առջևի մասի գրպանը կոճկվող կպչունակով՝ առանց կոճակի, վերևի մասում՝ բռնակ։ Դիմացի մասում տեղադրված մեծ և փոքր գրպաններ, ատրճանակի, ձեռնաշղթայի, ռադիոկապի և փամփշտատուփի համար նախատեսված գրպաններ։ Թիկունքին ամրացվում է կտոր՝ «ՔԿԾ» նշագրմամբ, առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» նշագրումը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար։
Տաբատը՝ սև կտորից, ուղիղ ուրվագծով։ Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով։ Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան։
Կեպին՝ սև կտորից։ Բաղկացած է թասակից և երկարեցված գլխարկահովհարից։ Երկու կողմից ունի օդանցքներ։ Առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան.
5) շապիկ:
Սև բրդյա գործվածքից, կլոր վզով, թիկունքի մասում ասեղնագործվում է «ՔԿԾ» նշագրումը.
6) շապիկ՝ տրիկոտաժե:
Ուղիղ ձևվածքով, սև, կարճաթև, կլոր օձիքով.
7) ժիլետ՝ առանց ուսադիրների:
Ցանցապատ, սև կտորից, կողային գրպաններով, կրծքամասում կոճակով կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով, թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան, իսկ աջ գրպանի վերևի մասում՝ կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար.
8) մարտական ժիլետ՝ առանց ուսադիրների.
9) գոտի՝ սև, սինթետիկ կամ կաշվից:
50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են հատուկ հանձնարարությունների կատարման համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ.
10) կոշիկ՝ կիսաճտքավոր:
Սև գույնի կաշվից։ Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարեցված գոտի։ Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը՝ սև բրեզենտե անջրանցիկ կտորից։ Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և գամերով.
11) ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա.
12) ձեռնոց՝ կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա.
13) սև թիկնոց-ուսնոց:
Սև, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով։ Լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով։ Օձիքը՝ ծալովի։ Մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով.
14) սև դիմակ:».
6) 8.6-րդ կետում «Արդարադատության գեներալ-մայորից» բառերը փոխարինել «Արդարադատության գեներալ-լեյտենանտից» բառերով.
7) 8.7-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Գեներալ-լեյտենանտ 2 22 25 25».
8) 9.1-ին կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 39, 40, 41, 42, 43, 44 և 45-րդ ենթակետերով, ինչպես նաև «Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողների համազգեստների նկարագիրը և կրելու ժամկետները» վերնագրով նոր՝ 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58 և 59-րդ ենթակետերով.
«39. Դաշտային կոստյում՝ կեպիով, բամբակյա, գունաքողարկված 1 2
կտորից հատ տարի

40. Ձմեռային դաշտային կոստյում՝ այդերուկի աղվամազով և 1 4
հանովի ուսադիրներով հատ տարի

41. Ձմեռային դաշտային կոստյում՝ բամբակյա, գունաքողարկված 1 4
կտորից, ոչխարի կամ այլ մորթուց կարված օձիքով, հանովի հատ տարի
ուսադիրներով

42. Դաշտային պայուսակ 1 5
հատ տարի
43. Դաշտային ամառային կոշիկներ 1 1
զույգ տարի

44. Շապիկ՝ կիսաթև 2 1 հատ տարի

45. Շապիկ՝ անթև 2 1
հատ տարի

Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական
ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու ժամկետները

46. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով 1 4
հատ տարի

47. Ձմեռային, սև մարզական գլխարկ 1 3
հատ տարի

48. Մարտական բաճկոն-տաբատ՝ կեպիով, կիսաբամբակյա 1 2
լրակազմ տարի

49. Շապիկ՝ տրիկոտաժե 2 1
հատ տարի

50. Ժիլետ՝ առանց ուսադիրների 1 2
հատ տարի

51. Մարտական ժիլետ՝ առանց ուսադիրների 1 2
հատ տարի

52. Սև բերետ 1 2
հատ տարի

53. Սև դիմակ 1 2
հատ տարի

54. Գոտի՝ սև, սինթետիկ կամ կաշվից 1 2
հատ տարի

55. Կոշիկ՝ կիսաճտքավոր 1 1
զույգ տարի

56. Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա 1 2
զույգ տարի


57. Շապիկ 1 3
հատ տարի

58. Ձեռնոց՝ կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա 1 2
զույգ տարի

59. Սև թիկնոց-ուսնոց 1 2
հատ տարի».

9) 9-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.2-րդ կետով.
«9.2. Համազգեստի արտաքին տեսքի պատշաճ պահպանման նպատակով պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների ծառայողներին դաշտային համազգեստ կարող է տրամադրվել յուրաքանչյուր տարի։».
10) 10.1-ին կետն «իրականացնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օպերատիվ ստորաբաժանման» բառերով.
11) 10.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.
«դ) հատուկ նշանակության»:
2. Սահմանել, որ, որոշման հավելվածի 6.9-րդ կետի լրացմամբ պայմանավորված, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից և 2017-2019 թվականների ՄԺԾԾ-ում քրեակատարողական համակարգի պահպանման համար լրացուցիչ հատկացումներ չեն նախատեսվում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: