Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2016, 756 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 674-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների NN 3 և 4 ցուցակները հաստատելու մասին» N 674-Ն որոշմամբ հաստատված՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների N 4 ցուցակի «I. ՏՐԱՆՍՊՈՐՏ» բաժնի 2-րդ ենթաբաժնի («Մետրոպոլիտեն») 1-ին կետում կատարել հետևյալ լրացումները`
1) «2300200ա-11448 Դրեզինի վարորդներ» բառերից հետո կետը լրացնել «(տնտեսական գնացքի մեքենավարներ)» բառերով.
2) «2300200ա-14668 Ճանապարհային մոնտյորներ» բառերից հետո կետը լրացնել «(գծի մոնտյորներ)» բառերով.
3) «2300200ա-15406 Ճանապարհ և արհեստական կառույց շրջանցողներ» բառերից հետո կետը լրացնել «(գծի շրջայցող բանվորներ)» բառերով.
4) «2300200ա-15572 Արատանշիչ» բառերից հետո կետը լրացնել «(արատադիտման)» բառով.
5) «2300200ա-15874 Ճանապարհաչափման օպերատորներ» բառերից հետո կետը լրացնել «(գծեր չափող սայլակի օպերատորներ)» բառերով.
6) «2300200ա-18559 Փականագործ-նորոգողներ» բառերից հետո կետը լրացնել «(նորոգող-փականագործներ)» բառերով.
7) «2300200ա-19167 Թունելի» բառերից հետո կետը լրացնել «(թունելային)» բառով.
8) «2300200բ-25410 Էլեկտրամեքենագետներ (ավագ էլեկտրամեքենագետներ)» բառերից հետո կետը լրացնել «, էլեկտրամեխանիկներ (ավագ էլեկտրամեխանիկներ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։