30 Հունիսի 2016, 675 - Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ուսուցչի տանը (գտնվելու վայրը` գյուղ Մաստարա, 2-րդ փող., 25 բնակելի տուն) և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևանի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային N 1 մասնաշենքում բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան և հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ըստ պատկանելության, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին: