Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2016, 671 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 437-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 12-րդ բաժնից հանել ընկերության համար սահմանված «Կ. Տ.» հապավումները.
2) որոշման N 2 հավելվածի 12-րդ բաժնից հանել ընկերության համար սահմանված «Կ. Տ.» հապավումները.
3) որոշման N 2 հավելվածի ժամանակացույցից հանել ընկերության համար սահմանված «Կ. Տ.» հապավումները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանագրի օրինակելի ձևը հաս-տատելու մասին» N 1421-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները» գլխի վերնագրում «12» թիվը փոխարինել «29» թվով.
2) «Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները» գլխից հանել ընկերության համար սահմանված «Կ. Տ.» հապավումները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1431-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի N 2 ձևի 12-րդ բաժնից հանել ընկերության համար սահմանված «Կ. Տ.» հապավումները.
2) որոշման հավելվածի N 2 ձևի ժամանակացույցից հանել ընկերության համար սահմանված «Կ. Տ.» հապավումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: