Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2016, 651 - Ա

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանն աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված դյուրակիր համակարգիչները, արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքերը և այդ սարքերի օժանդակ նյութերը՝ համաձայն հավելվածի, և նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը հանձնելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ պայմանագրում նախատեսելով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

Հավելված

Արխիվ

2024

2023