23 Հունիսի 2016, 641 - Ն
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 9-րդ մասի և 30.1-ին հոդվածի 7-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) փախստականի նույնականացման քարտի նկարագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 30-ից: