23 Հունիսի 2016, 639 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 15-ի N 375-Ն որոշման 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N N 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N N 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 375-Ն որոշման N 1 հավելվածում 10.09.02.02. Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում ծրագրի գծով կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և - Այլ նպաստներ բյուջեից տողերի 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակներում 1,350.0, 2,700.0, 4,410.0 թվերը համապատասխանաբար փոխարինել 7596.0, 15192.0, 23148.0 թվերով.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն և - Այլ նպաստներ բյուջեից տողերի 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակներում 93,538.0, 166,132.0 238,726.0 թվերը համապատասխանաբար փոխարինել 87292.0, 153640.0, 219988.0 թվերով:
3. Սահմանել որ `
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման N 11 հավելվածում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ծախսային ծրագրերով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ համաձայն N 4 հավելվածի, և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ համաձայն N 5 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման N 12 հավելվածում բաժին 03, խումբ 02, դաս 01, Փրկարար ծառայություն 1. Փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում, 2. Նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի պահպանում և բաժին 07, խումբ 01, դաս 01, Դեղագործական ապրանքներ 1. Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբում ընդգրկված ֆիզիկական անձանց ծրագրերով նախատեսված գնումների պլանի կատարող համարել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված