16 Հունիսի 2016, 633 - Ա
Մ-6, ՎԱՆԱՁՈՐ - ԱԼԱՎԵՐԴԻ - ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի 2016 թվականի մարտի 16-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մ-6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում հաղորդակցուղիների տեղափոխման նախագծային աշխատանքների (այդ թվում՝ հեղինակային հսկողության) և տեխնիկական հսկողության ծառայության գնման գործընթացները կազմակերպել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա՝ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով՝ բանակցային ընթացակարգով՝ սույն որոշման հավելվածով նախատեսված գնումների պլանին համապատասխան:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնումների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված պատասխանատու ստորաբաժանման գործառույթների իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
3. Գնման ընթացակարգերի արդյունքում կնքվող պայմանագրերի շրջանակներում վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի` 04.05.01 Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ-6, Վանա-ձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով հատկացված միջոցներից: