9 Հունիսի 2016, 592 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 621-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու կարգը սահմանելու մասին» N 621-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում է նաև Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի և e-register համակարգի միացման միջոցով տեղեկությունների ստացման դեպքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: