Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2016, 591 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի ու Արարատի մարզպետարաններին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1406-Ն որոշման 2-րդ կետում «խճապատման» բառը փոխարինել «բարեկարգման» բառով, իսկ N 2 հավելվածի N 1 աղյուսակում «խճապատում» բառը՝ «բարեկարգում» բառով:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ կատարել սուբվենցիայի պայմանագրում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր