9 Հունիսի 2016, 587 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2016 թվականի մայիս ամսին ուժեղ քամիների և տեղացած կարկուտի հետևանքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքներին հասցված վնասների հետևանքները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2016 թվականի ինն ամսում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել 51,000.0 հազ. դրամ, որից`
1) 3,000.0 հազ. դրամ` Փարաքարի համայնքի հիմնական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 2,910.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 90.0 հազ. դրամ).
2) 500.0 հազ. դրամ` Դողսի համայնքի միջնակարգ դպրոցի շենքի տանիքի ընթացիկ վերանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով).
3) 10,000.0 հազ. դրամ` Արտաշարի համայնքին МТЗ-82 մակնիշի գյուղատնտեսական տրակտորի ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիա համայնքներին» հոդվածով).
4) 1,500.0 հազ. դրամ` Արմավիրի մարզի Տանձուտի համայնքի մանկապարտեզի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
5) 36,000.0 հազ. դրամ՝ հակակարկտային կայանների ձեռքբերման և տեղակայման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով), որից`
ա. Տանձուտի համայնքում` 12,000.0 հազ. դրամ,
բ. Եղեգնուտի համայնքում` 9,000.0 հազ. դրամ,
գ. Արտաշարի համայնքում` 6,000.0 հազ. դրամ,
դ. Արևիկի համայնքում` 3,000.0 հազ. դրամ,
ե. Արգինայի համայնքում՝ 6,000.0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենքը բնակելի շենքի վերակառուցելու շինարարական աշխատանքների ավարտից հետո պետական գրանցման աշխատանքները ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 2,376.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով` 2,376.0 հազ. դրամ):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: