2 Հունիսի 2016, 568 - Ա
ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում հաշվառված՝ 2996500 դրամ սկզբնական արժեքով, 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (ձայնագրման սարքավորումներ) հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված՝ ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր