Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2004, 80 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
 2004 թվականի հունվարի 25-ին հրդեհի հետ—անքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի Անկախության փողոցի N 107 բնակելի շենքի անօթ—ան մնացած 12 ընտանիքին պետական աջակցություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 16200,0 հազ. դրամ, որից` 14000,0 հազ. դրամը` հրդեհի հետ—անքով անօթ—ան մնացած ընտանիքների կողմից բնակարանների գնման — 2200,0 հազ. դրամը՝ առաջին անհրաժեշտության գույքի ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):