Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2005, 2328 - Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԸ (ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ու «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ճառագայթային վթարային հակազդման պատասխանատվության մասին» N 1953-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան)` համաձայն N 1 հավելվածի,

բ) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների քարտեզը` համաձայն N 2 հավելվածի,

գ) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում կապի կազմակերպման սխեման` համաձայն N 3 հավելվածի,

դ) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիների բնակչության նյութատեխնիկական ապահովման միջոցների հաշվարկը` ըստ բնակավայրերի` համաձայն N 4 հավելվածի,

ե) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիների բնակչության տարահանման տրանսպորտային միջոցների և վառելիքաքսուքային նյութերի հաշվարկը` ըստ բնակավայրերի` համաձայն N 5 հավելվածի,

զ) Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած ճառագայթային վթարի մասին դասակարգված տեղեկատվություն ստանալու համար օգտագործվող ծածկագրերը` համաձայն N 6 հավելվածի, 

է) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում ազդարարման կազմակերպման սխեման` համաձայն N 7 հավելվածի,

ը) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում նախնական ազդարարման փաստաթղթի ձևը` համաձայն N 8 հավելվածի,

թ) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում հետագա հաղորդագրությունների փաստաթղթի ձևը` համաձայն N 9 հավելվածի,

ժ) բնակչության պաշտպանության պլանավորման համակարգի կառուցվածքային սխեման` համաձայն N 10 հավելվածի,

ժա) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում բնակչության տարահանման միջոցառումների կառավարման սխեման` համաձայն N 11 հավելվածի,

ժբ) Հայկական ատոմային էլեկտրակայանի ընդհանուր վթարի դեպքում շտապ պաշտպանական միջոցառումների իրականացման մասին որոշումների ընդունման չափանիշները` համաձայն N 12 հավելվածի,

ժգ) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիների բնակչության վահանաձև գեղձի արգելափակման մասին հաշվարկը` համաձայն N 13 հավելվածի,

ժդ) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովման մասին հաշվարկը` համաձայն N 14 հավելվածի,

ժե) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում բնակչության պատսպարման մասին հաշվարկը` համաձայն N 15 հավելվածի,

ժզ) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիների բնակչության տարահանման մասին հաշվարկը` համաձայն N 16 հավելվածի,

ժէ) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներից բնակչության տարահանման միջանկյալ կետերի հաշվարկը` համաձայն N 17 հավելվածի,

ժը) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում հակահրդեհային ուժերի ու միջոցների հաշվարկը` համաձայն N 18 հավելվածի,

ժթ) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում ոստիկանության ու բժշկական հակազդման ուժերի և միջոցների հաշվարկը` համաձայն N 19 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման համապատասխան հավելվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: