26 Մայիսի 2016, 555 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 11-րդ հոդվածի 1-ին մասով, «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ստեղծել Պրոբացիայի պետական ծառայություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ.3» ենթակետով.
«թ.3) պրոբացիայի ապահովումը.»,
բ. 7-րդ կետի «ժբ» ենթակետը «ծառայության» բառից հետո լրացնել «, Պրոբացիայի պետական ծառայության» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը.3» ենթակետով.
«ը.3) Պրոբացիայի պետական ծառայության գործունեության քաղաքականության մշակում և մեթոդական ղեկավարում.».
3) որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Պրոբացիայի պետական ծառայություն»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1256-Ն որոշման հավելվածի 11-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 20-րդ կետից հանել «և վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների (այսուհետ` տարածքային մարմին)» բառերը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Պրոբացիայի պետական ծառայության ֆինանսավորման վերաբերյալ առաջարկ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը հատկացվող բյուջետային միջոցների վերաբաշխման հնարավորությունը:
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Պրոբացիայի պետական ծառայության նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ առաջարկ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում Պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից: