Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2016, 543 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 161-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2011 թվականի օգոստոսի 25-ի «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 1241-Ն որոշման N 2 հավելվածի կազմի 5-րդ կետը:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10/2 հասցեում գտնվող՝ 4-րդ կարգի վթարային հանրակացարանային մասնաշենքի ապամոնտաժման աշխատանքների իրականացումը.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապամոնտաժման աշխատանքների ավարտից հետո շինարարական աշխատանքների ավարտը հավաստող համապատասխան փաստաթղթերը մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն: