26 Մայիսի 2016, 536 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հարգադրոշմը պատվիրում և (կամ) պատրաստում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող հաշվառված անձինք (այսուհետ` հաշվառված անձ): Տարբերանիշի և անվանանիշի գրանցման, հաշվառման ու փորձաքննության, ինչպես նաև պետական պահուստների ուսումնասիրության գործառույթներն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին): Հարգադրոշմը թույլատրվում է պատվիրել և (կամ) պատրաստել միայն համաձայն սույն կարգի N 1 ձևով սահմանված հարգադրոշմների ձևերի, չափերի և ուրվագծի:».
2) 4-րդ կետում «լիցենզիայի համարը» բառերը փոխարինել «հաշվառված անձի համարը» բառերով.
3) 13-րդ կետում «լիցենզավորված անձը» բառերը փոխարինել «հաշվառված անձը» բառերով.
4) 18-րդ կետում «լիցենզիա ստացած անձանց» բառերը փոխարինել «հաշվառված անձանց» բառերով.
5) N 3 ձևում «լիցենզիայի համարն է» բառերը փոխարինել «հաշվառված անձի համարն է» բառերով.
6) N 6 ձևում «Լիցենզավորված անձի» բառերը փոխարինել «Հաշվառված անձի» բառերով, «Լիցենզիայի համարը»՝ «Հաշվառված անձի համարը» բառերով, իսկ «Լիցենզիան տալու» բառերը՝ «Հաշվառման» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և որոշման դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա: