Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2016, 531 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ՝ ՆԱԽՔԱՆ ՆՐԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ՄԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՀՕԳՈՒՏ ՄԱՍՆԱԿՑԻ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 824-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը՝ նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները, հօգուտ մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի «Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը՝ իրենց մշտական բնակության երկիր վերադարձող Հայաստանում աշխատող օտարերկրացիներին կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 824-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


Հավելված