Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2016, 519 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԴԵՎԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ և 7-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնդևազի համայնքի Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրն ու դրա հիման վրա ենթակառույցների շինարարությունն ու գործարկման հեռանկարները` սույն որոշման N 1 հավելվածով սահմանված` ֆիզիկական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.975 հեկտար հողերի նկատմամբ, համաձայն սույն որոշման N 2 հավելվածի հատակագծերի, ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն,
բ. ծրագրի իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների էական աճ,
գ. ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը.
դ. ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար, քանի որ ծրագրի իրականացման շրջանակներում էապես բարելավելու է տարածաշրջանի` ենթակառուցվածքներով ապահովվածությունը (ծրագրի շրջանակներում կառուցվելու են նոր, արտադրական ենթակառույցների համակարգեր), որի հիման վրա հնարավոր կլինի իրականացնել տնտեսական զարգացման նոր ծրագրեր.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. hանքավայրի շահագործման, հանքաարդյունահանման նախագծով անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ կենսական կառույցներն այլ վայրում տեղակայելու դեպքում անհնար է ծրագրով նախատեսված լուծումների գործնական իրականացումը,
բ. oտարվող սեփականության օբյեկտների տարածքներում և (կամ) դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվելու են հանքավայրի շահագործման և (կամ) շինարարական աշխատանքներ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերությունը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիս.
3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանն է.
4) սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ձեռք բերողի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջև կնքված և սույն որոշմանը կցված պայմանագրին համապատասխան:
3. Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ հաստատված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սույն որոշումից բխող սահմանափակումների պետական գրանցումը` օրենքով սահմանված կարգով ու ժամկետում` սույն որոշմամբ սահմանված տարածքները ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
5. Սույն որոշմամբ սահմանված կարգով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված