Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2016, 517 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 131-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի՝
ա. 35-41-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի,
բ. 77-րդ, 82-րդ, 84-րդ, 86-րդ և 88-րդ կետերի 5-րդ սյունակներում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով, իսկ հավելվածի 98-րդ կետի 4-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով.
2) N 2 հավելվածի 19-րդ և 20-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) N 3 հավելվածի 35-41-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն
N 3 հավելվածի.
4) N 4 հավելվածի՝
ա. 12-րդ կետի 1-ին ենթակետում «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության» բառերով,
բ. 19-րդ և 20-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված