Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2016, 516 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 3-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1902-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1632-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1346-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1926-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիցենզավորման կարգը, լիցենզիա տրամադրելու հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 968-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: