Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2016, 493 - Ն

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒՆ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ, ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒ-ԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի, 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետի, 24-րդ հոդվածի 1-ին մասի և 29-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները` համաձայն N 1 հավելվածի.
2) համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված