Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2016, 492 - Ն

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԶՈՀԵՐԻՆ, ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԵՐԻՆ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ և 25-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) յուրաքանչուր տարի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար.
2) հիմք ընդունելով յուրաքանչյուր նախորդ տարվա՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց փաստացի քանակական տվյալները՝ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար կազմել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտ` միանվագ դրամական փոխհատուցման միջոցներ նախատեսելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 46-րդ կետը՝ 2017 թվականի հունվարի 1-ից:
Հավելված