12 Մայիսի 2016, 486 - Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի «գ» կետի և 29.1-ին հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
2. Աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: