Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2016, 482 - Ա

«ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել «Սինոհիդրո Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 3-ի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գործունեության հետևյալ տեսակները՝
1) քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (բացառությամբ փորձաքննության)՝ հասարակական և արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական ու էներգետիկ ոլորտներում.
2) շինարարության իրականացում՝ հասարակական և արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական ու էներգետիկ ոլորտներում: