Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2016, 473 - Ն

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) Սևանա լճում տնտեսական գործունեություն կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 13 արձանագրային որոշմամբ հաստատված Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի (այսուհետ՝ համալիր ծրագիր) իրականացման նպատակով՝
ա. գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու միջոցով,
բ. ցանցավանդակային տնտեսությունների հիմնման միջոցով, որոնց մոտ առաջացող շահութաբաժինն ուղղվում է բացառապես Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)` հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված խնդիրներն ու նպատակներն իրագործելու նպատակով.
2) Սևանա լճում ձկնաբուծության նպատակով ցանցավանդակային տնտեսություն հիմնում է «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունը` Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում.
3) Սևանա լճում ցանցավանդակային տնտեսություններ վարող իրավաբանական անձինք հիմնադրամին վճարելու են իրացված ձկան յուրաքանչյուր կիլոգրամի համար 200 դրամ` համալիր ծրագրի իրագործման նպատակով, ինչպես նաև տարեկան հասույթի 1.5 տոկոսը` Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակների պոպուլյացիաների վերականգնման նպատակով։
2. Հաստատել հիմնադրամի և համալիր ծրագրի շրջանակներում գործող ընկերությունների միջև կնքվող պայմանագրերի հիմնական պայմանները՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված