Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2016, 452 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 814-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 316-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հաuարակության և պետության կարիքների համար uեփականության oտարման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաuի դրույթներով և «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 316-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 814-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «մինչև 7 վերգետնյա և նահանջած մանսարդային» բառերը փոխարինել «9 վերգետնյա հարկով և 1 ետնահանջ վերնահարկով» բառերով.
2) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «2017» թիվը փոխարինել «2018» թվով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Ավագ-Շին» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող 2014 թվականի նոյեմբերի 13-ին կնքված պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող համաձայնագիր:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գույք օտարելու մասին» N 316-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «պայմանագրի կնքումից հետո յոթ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «պայմանագրի կնքումից հետո ութ տարվա ընթացքում» բառերով.
2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «նախնական առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո յոթ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «նախնական առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո ութ տարվա ընթացքում» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում «ԱՎԱԳ ՇԻՆ» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության հետ կնքել Հայաստանի Հանրապետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և «ԱՎԱԳ ՇԻՆ» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի մայիսի 19-ին կնքված «Անշարժ գույքի առուվաճառքի» և «Նախնական առուվաճառքի» մասին պայմանագրերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող համաձայնագրերի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «ԱՎԱԳ ՇԻՆ» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության միջոցներով:
6. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը: