Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2016, 458 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) «II. Վաղարշապատի տարածաշրջան» բաժնում՝
ա. 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով.
«9. «Վաղարշապատի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` այն միացնելով «Վաղարշապատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը: Lրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել «Վաղարշապատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
10. «Վաղարշապատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել Էջմիածին բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերություն:
11. Էջմիածին բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության մահճակալային ֆոնդը սահմանել 50 մահճակալ (35` մանկաբարձական և հղիության պաթոլոգիական, 15` գինեկոլոգիական):».
2) «III. Բաղրամյանի տարածաշրջան» բաժնի`
ա. 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված օպտիմալացման գործընթացների արդյունքում մարզում կգործեն`
երեք բժշկական կենտրոն՝ Արմավիրում, Մեծամորում և Վաղարշապատում,
մեկ հիվանդանոց` Վաղարշապատում,
մեկ մարզային արյան փոխներարկման կենտրոն՝ Արմավիրում,
հիսունմեկ առողջության առաջնային պահպանման կենտրոն:»,
բ. 3-րդ կետի երրորդ պարբերությունում «Վաղարշապատի ծննդատուն» բառերը փոխարինել «Էջմիածին բժշկական կենտրոն բառերով:
2. Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետով նախատեuված առողջապահական համակարգի oպտիմալացման աշխատանքները` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի պահանջներին համապատաuխան.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարություն և Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեuված վերակազմակերպումը (այդ թվում՝ վերանվանումը) իրականացնելու գործընթացի մաuին.
3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն Էջմիածին բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին՝ միաժամանակ ներկայացնելով հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով կազմակերպվող մրցույթի բոլոր էական պայմանները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված առաջարկին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշմամբ սահմանված կարգով 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Էջմիածին բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: