Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2016, 448 - Ա

«ՊԱՂԱՂԲՅՈՒՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին և 24-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարու-թյունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության
«Պաղաղբյուրի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գրանցման համար՝ 69.210.00208) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով
«Մեծավանի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 69.210.00201):
2. Սահմանել, որ`
1) «Պաղաղբյուրի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Մեծավանի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Մեծավանի
N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) «Պաղաղբյուրի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.
3) «Մեծավանի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը.
4) «Մեծավանի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում «Պաղաղբյուրի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտների՝ հանրակրթական հիմնական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը: