28 Ապրիլի 2016, 429 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 980-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների դրոշմապիտակների գծով պարտավորությունների հաշվարկման և մարման կարգը սահմանելու մասին» N 980-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: