21 Ապրիլի 2016, 393 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱ- ԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1341-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների և չափածրարված արտադրանքի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 727-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1341-Ն որոշումը:
Հավելված