Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2016, 408 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ, ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև վերանորոգված ու նոր կառուցված մարզադպրոցներին մարզագույքի տրամադրման նպատակահարմարությունը, մարզադպրոցները մարզագույքով համալրելու համաչափությունը, սահմանամերձ գոտիներում մարզադպրոցների առկայությունը, մարզադպրոցում մարզիկների քանակը և մարզագույքի օգտագործման արդյունավետության անհրաժեշտությունն ու մարզադպրոցում մարզագույքի պահպանման պայմանները, մարզական նվաճումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 09 բաժնի 05 խմբի 01 դասի «10. Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում» ծրագրով (այսուհետ` ծրագիր)՝ մարզագույքի 2016 թվականի բաշխման ցանկը` ըստ մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական հասարակական կազմակերպությունների՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ մարզագույքը սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին հատկացվում է անհատույց, սեփականության իրավունքով:

Հավելված