Կառավարության որոշումներ

12 Հունվարի 2006, 6 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված կարգի`

ա) 34-րդ կետը «ստանձնված պարտավորությունների» բառերից հետո լրացնել

«, բացառությամբ գործուղման և ծառայողական շրջագայությունների ծախսերի (բացի օդային տրանսպորտի ծախսերի),» բառերով,

բ) 35-րդ կետի «բ» ենթակետը «չդասվող պարտավորությունները» բառերից հետո լրացնել «, ներառյալ գործուղման և ծառայողական շրջագայությունների գծով ծախսերը (բացի օդային տրանսպորտի ծախսերից)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: