Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2005, 2335 - Ն

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի նվազագույն չափը և պետական ու համայնքային բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի նվազագույն և առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.

գ) գործուղման վկայականի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր