Կառավարության որոշումներ

31 Մարտի 2016, 368 - Ն

ՀՈՂ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1151-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացված 21179.3 հեկտար հատուկ պահպանվող տարածքների հողերից հետ վերցնել 140 հեկտարը և այն անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը, տարածքի չափը հաստատելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 1151-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «21179.3» թիվը փոխարինել «21039.3» թվով.
2) որոշման 2-րդ կետում «3608.4» թիվը փոխարինել «2615.6» թվով.
3) որոշման 3-րդ կետի՝
ա. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բերդաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 368.6 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողերից՝ 364.8 հեկտար, որից՝ 347.9 հեկտար արոտավայր, 16.9 հեկտար այլ հողատեսքեր,
բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր` 3.80 հեկտար.»,
բ. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից՝ 86.19 հեկտար, որից՝ 41.69 հեկտար արոտավայր, 42.6 հեկտար խոտհարք, 1.9 հեկտար այլ հողատեսքեր.»,
գ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զարիշատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից` 157.4 հեկտար, որից 95.1 հեկտար արոտավայր, 25.6 հեկտար խոտհարք, 36.7 հեկտար վարելահող.».
4) որոշման 4-րդ կետում՝
ա. «15316.1» թիվը փոխարինել «16168.9» թվով,
բ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բերդաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 369.9 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողերից` 247.3 հեկտար, որից՝ 141.9 հեկտար խոտհարք, 58.3 հեկտար վարելահող, 44.9 հեկտար արոտավայր, 2.2 հեկտար այլ հողատեսքեր,
բ. անտառային հողեր` 120.0 հեկտար,
գ. ջրային հողեր` 2.6 հեկտար.»,
գ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 3740.2 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 3650.5 հեկտար, որից՝ 3063.5 հեկտար արոտավայր, 272.8 հեկտար խոտհարք, 65.4 հեկտար վարելահող, 248.8 հեկտար այլ հողատեսքեր,
բ. անտառային հողեր՝ 59.2 հեկտար,
գ. հատուկ նշանակության հողեր՝ 30.50 հեկտար.»,
դ. 12–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զարիշատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 1211.2 հեկտար, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 1145.3 հեկտար, որից՝ 1007.6 հեկտար արոտավայր, 23.1 հեկտար խոտհարք, 81.2 հեկտար վարելահող, 33.4 հեկտար այլ հողատեսքեր,
բ. ջրային հողեր` 3.10 հեկտար,
գ. հատուկ նշանակության հողեր` 62.80 հեկտար.»:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) վեցամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող՝ «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագրի, հատակագծի և գոտևորման սխեմայում փոփոխությունների կատարումը (իրականացումը) և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման.
2) ութամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված 140 հեկտար հողերում կատարել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների առկայության վերաբերյալ ուսումնասիրություն, առանձնացնել դրանց տարածքների սահմանները և արդյունքները տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի համայնքին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքին հանձնվող հողերից դրանք տարանջատելու և այդ հողերի նպատակային նշանակության փոփոխություններ կատարելու համար:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքին հատկացված հողերի նպատակային նշանակության փոխադրումը գյուղատնտեսական հողերի կատեգորիա:
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023