31 Մարտի 2016, 374 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետն ու «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2016 թվականին հատկացնել 244,983.9 հազ. դրամ, որից՝
1) 40,274.9 հազ. դրամը (այդ թվում` առաջին կիսամյակում՝ 17,581.5 հազ. դրամ, ինն ամսում՝ 25,591.3 հազ. դրամ)` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով).
2) 204,709.0 հազ. դրամը (առաջին կիսամյակում)` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ ընկերության լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
2. Սահմանել, որ ընկերության կանոնադրության փոփոխությունը պետական գրանցման ներկայացնելու հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին:
3. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 4, 5 և 6 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված գումարը տրամադրել ընկերությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա.
2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գումարի չափով` սովորական բաժնետոմսերի քանակն ավելացնելու միջոցով, սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը և դրանով պայմանավորված ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: