29 Դեկտեմբերի 2005, 2308 - Ն
ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀՂԻ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ և 258-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: