31 Մարտի 2016, 357 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաuտանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի, 14-րդ կետի «բ» ենթակետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաuտանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մաuին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծության զարգացման նպատակով կամ համայնքներին պատկանող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով (բացառությամբ ոռոգման նպատակով օգտագործելու ներուժ ունեցող) հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման գործընթացը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 18000.0 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում` 10000.0 հազ. դրամ, ինն ամսում` 15000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
3. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի N 1233-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված` Արարատյան դաշտավայրի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման եղանակների ու պահանջվող միջոցների հաշվարկի` որպես նախագծանախահաշվային օրինակելի փաստաթուղթ.
2) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն ընդունվելու և իրականացված աշխատանքների դիմաց վճարումները կատարվելու են ըստ փաստացի կատարված աշխատանքների տեսակների ու ծավալների՝ լուծարված կամ կոնսերվացված հորերի հաշվառման քարտի հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) ձեռնարկել միջոցներ Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով (բացառությամբ ոռոգման նպատակով օգտագործելու ներուժ ունեցող) հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) գանձելու ուղղությամբ.
2) վեցամսյա ժամկետում ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով (բացառությամբ ոռոգման նպատակով օգտագործելու ներուժ ունեցող) հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից կամավոր կարգով չգանձելու դեպքում գանձման գործընթացն իրականացնել դատական կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: