Կառավարության որոշումներ

31 Մարտի 2016, 316 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 9-ի N 429 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 884-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին ենթակետով.
«7.1) ծրագրի բյուջեի բացվածքի մասին մանրամասն հաշվարկ-հիմնավորումները.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: