Կառավարության որոշումներ

31 Մարտի 2016, 320 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ՄԵՂՐԻԻ ԵՎ ԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆԱԿԱՆ «ՍԱՆԵՐՋԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2011 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագրով (այսուհետ` հուշագիր) նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով և հաշվի առնելով «Սաներջի» (Sanergy) ընկերության` Իրանի առևտրի զարգացման կազմակերպության կողմից ստացած «Արտահանման կառավարում» հավաստագիրը և գազի արդյունաբերության ոլորտի սարքավորումների ու ինժեներատեխնիկական ծառայությունների մատուցման արտոնագրված առևտրային գործունեությամբ զբաղվելու իրավունքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի Հանրապետությունում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի՝ Մեղրիի և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման դրամաշնորհային ծրագրի իրականացման գլխավոր կապալառու իրանական «Սաներջի» ընկերությանը թույլատրել` հուշագրի համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Սաներջի» ընկերության միջև 2011 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա՝ քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (էներգետիկ) գործունեություն: